AI-ը քաղծառայողի աշխատանքում
Past event — this listing preserves the original dates and details.
— TUMO Labs, 2A Halabyan St, Yerevan 0038, Armenia, Yerevan, Armenia
Ինչպե՞ս կարող է AI-ն օգնել քաղծառայողին առօրյա գործերում ու բարձրացնել ծառայությունների որակը։ Թումո լաբերը կազմակերպում է օֆլայն ձևաչափով հանդիպում՝ քաղծառայողների խնդիրների քննարկման ու AI ստեղծած հնարավորությունների բացահայտման համար։ Այն կվարի AI ագենտների ներդրման մասնագետ, Work Your Agent-ի հիմնադիր, 5+ տարվա աշխատանքային փորձով AI պրոդուկտ մենեջեր Տիգրան Հակոբյանը։ Մասնակիցները Տիգրանի հետ կքննարկեն՝ ✅ինչպես կիրառել AI-ն ամենօրյա աշխատանքում (նամակներ, ամփոփումներ, մոնիթորինգ և ոչ միայն) ✅ինչպես մշակել մեծածավալ փաստաթղթեր ու տվյալներ (կատարել վերլուծություններ, գտնել անհրաժեշտն ու էականը) ✅ինչպես անվտանգ կիրառել AI-ն (ինչը վստահել դրան, ինչը՝ երբեք, և ինչպես նկատել ու ուղղել հնարավոր սխալները) 📅 Նոյեմբերի 16, երկուշաբթի, 10:30–12:30 📍 Թումո լաբեր, Հալաբյան 2Ա Մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել նախապես։ Միջոցառումն անցկացվում է AI Days 2026-ի շրջանակում, որը կազմակերպում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համատեղ։
Presented by TUMO Labs
More events in Yerevan